Ուսումնական առարկայի ուսուցման նպատակը և խնդիրները
Հատկացվող ժամաքանակը-2ժամ:
Բովանդակային մասը.
«Մաթեմատիկա» առարկայի կրթական ծրագրի նկարագրությունը, առանձնահատկությունները, կազմակերպումը:
Գործնական աշխատանք 1․
Հանրակրթական պետական չափորոշիչը կարդալ, դուրս բերել մաթեմատիկա կրթական ծրագրին վերաբերող դրույթները։ Քննարկում, կատարել դիտարկումներ, առաջարկներ։
ա)ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՏԱՐՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
բ)ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
գ)ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Առաջադրանքը անհասկանալի է․ ես կարծում եմ հանրակրթական պետական չափորոշչով արձանագրված վերջնարդյունքների ապահովման տարանջատում դնելը ճիշտ չէ և պետք է դրանց ապահովումը ընդհանրական տիրույթում դիտարկել: Ասել կում, որ ես այստեղ կարող եմ պատճենել գրթե ողջ փաստաթուղթը:
Թեմա 2․ Խմբային աշխատանքի իրականացումը ուսումնական առարկայի ուսուցման ընթացքում:
Գործնական աշխատանք 2.
Ներկայացնել խմբային աշխատանքի կազմակերպման սեփական փորձը, նշել հաջողած կետերը, գրել, թե ինչը կփոխեիք կազմակերպման մեջ, եթե կրկին այն պլանավորեիք։
Հաշվի առնելով, որ դասավանդում եմ Ավագ դպրոցի տարբեր ընտրության խմբերում՝ հիմնականում կարևորվում եմ անհատական մոտեցումը, սակայն կաբինետային պարապմունքների իրականացման ընթացքում միշտ խնդիրները վերլուծում ենք խմբով և փորձում եմ բոլորին ներառել այդ քննարկումներում:
Թեմա 3․ Լաբորատոր և/կամ գործնական, նախագծային աշխատանքների կազմակերպումը ուսումնական առարկայի դասերին
Հատկացվող ժամաքանակը-5 ժամ:
Բովանդակային մասը.
- Նախագծային ուսուցում (նախագծերի տեսակները, նախագծին ներկայացվող պահանջներ, նախագծի կառուցվածք)։
- Ճամփորդությամբ ուսուցում (նպատակը, խնդիրները, կազմակերպումը, կրթահամալիրում ճամփորդության կազմակերպման կարգը):
Գործնական աշխատանք 3.
- Կազմել մեկ նախագիծ, այն իրականացնել սովորողների հետ, ընթացքը և արդյունքները վերլուծել։
Թեմա 4․ Միջառարկայական կապերի օգտագործումը և ինտեգրված դասերի կազմակերպումը:
Գործնական աշխատանք 4.
Կազմել ինտեգրված գործունեություններով մեկ նախագիծ, այն իրականացնել սովորողների հետ, ընթացքը և արդյունքները վերլուծել։
Այս պահին որևէ խմբում նախագծով աշխատելու անհրաժեշտություն չկա․
Թեմա 5․ ՏՀՏ օգտագործումը ուսումնական առարկայի դասարանական և արտադասարանային պարապմունքների ժամանակ
- Գործնական աշխատանք 5.
- Ծանոթանալ Geogebra ծրագրով պատրաստված ուսումնական նյութերին —Դինամիկ երկրաչափություն /Հերմինե Անտոնյան և ընկերներ/։
- Ծանոթանալ Geogebra ծրագրին, ներկայացնել մեկ դասի օրինակ Geogebra ծրագրով։
- Կարդալ բլոգային ուսուցում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում» հոդվածը, գրել սեփական դիտարկումները բլոգային ուսուցման առավելությունների մասին և հրապարակել բլոգում: Աշխատանքը կատարել օգտվելով նշված հղումներից
Մանկավարժական աշխատողի բլոգին ներկայացվող պահանջներ։
Սովորողի բլոգին ներկայացվող պահանջներ։
Հեռավար ուսուցման կազմակերպման կարգ։
Առցանց ուսումնական պարապմունքի կազմակերպման կարգ։
Լրացուցիչ։Կարդալ, ծանոթանալ։
ՏՀՏ-ն կրթական ծրագրերում
Անվճար մեդիագործիքներ բլոգերների համար — կազմեց Հերմինե Անտոնյան
Թեմա՝ 6 Ուսումնական առարկայի ուսուցման գործընթացում սովորողների արժեհամակարգի ձևավորում
Հատկացվող ժամաքանակը-2ժամ:
Բովանդակային մասը.
Առավոտյան ընդհանուր պարապմուններ,մշակույթ, արժեքներ, նախասիրություններ, հետաքրքրություններ:
Գործնական աշխատանք 6.
- Անդրադարձ առարկայական չափորոշչով սահմանված հանրակրթության հիմնական ծրագրերի բովանդակության բաղադրիչներից արժեհամակարգի ձևավորման բաղադրիչին:
- Կարդալ ստորև մեթոդական մշակումները։ Դրանցից մեկը գրախոսել.
«Ընդհանուր պարապմունքի կազմակերպման կարգ»
Մանկավարժությունը իմ պատկերացմամբ:
«Մանկավարժությունը իմ պատկերացմամբ» հոդվածի մասին:
Հոդվածում բերված գաղափարների հետ հիմնականում համաձայն եմ, սակայն կարելի էր շատ ավելի ընդգրկուն անդրադառնալ թեմային: Իմ կարծքով չնայած հոդվածում կա անդրադարձ մանկավարժությանը առնչվող մի շարք առաքինությունների, սակայն միևնույն ժամանակ շատ առաքինությունների էլ անդրադարձ չկա: Ամեն դեպքում շարադրանքը շատ անկեղծ երևաց և ես կիսում եմ այդ փիլիսոփայությունը:
Թեմա 7․ Սովորողների ճանաչողական հմտություններ, գործնական կարողություններ ձևավորող և ստեղծագործական մտածողությունը զարգացնող առաջադրանքների կիրառումը: Հատկացվող ժամաքանակը-2ժամ:
Գործնական աշխատանք 8.
- Կարդալ հանրակրթության պետական չափորոշիչի «Սովորողի ուսումնառության արդյունքների գնահատման սկզբունքները» IX բաժինը:
- Ուսումնասիրել «Գնահատումը Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում» կարգը:
- Ներկայացնել գնահատման համակարգի սեփական փորձը։
Lրացուցիչ։ Կարդալ, ծանոթանալ։
- Մաթեմատիկա առարկայից Ֆլեշմոբի կազմակերպման կարգ
- Ուսումնական աշխատանքի գնահատման կարգ
- Ֆլեշմոբը որպես ուսումնական նոր մեդիագործիք-Լիանա Հակոբյան
- Ֆլեշմոբը դասապրոցեսում-Գևորգ Հակոբյան
Թեմա 9․ Դասավանդման ժամանակակից մոտեցումները, մեթոդները և ռազմավարությունները ուսումնական առարկայի համատեքստում
Հատկացվող ժամաքանակը-5ժամ:
Բովանդակային մասը․
- «Սովորող-սովորեցնող» նախագիծ
- անհատականացված ուսուցում, անհատական պլան
- ինքնակրթության նախագծեր
- սովորողի ընտրությամբ գործունեություն։
Գործնական աշխատանք 9.
Նայել մաթեմատիկական ֆլեշմոբի խնդիրները, ներկայացնել լուծումները
Խնդիրներ:
Ծանոթանալ ստորև նշված հոդվածներին, ուսումնական նյութերին.
«Ավագ դպրոցում սովորողի ինքնակրթության ծրագրի մշակման և իրականացման կարգ»
- «10-12-րդ դասարանում սովորողի անհատական ուսումնական պլանի կազմման կարգ»
- «Կամավորական գործունեությունը` «Սովորող-սովորեցնող» նախագծի զարգացում»-Նունե Մովսիսյան
- «Կրթական ինքնավարություն» նախագիծ-Աշոտ Տիգրանյան
- «Ինքնակրթություն» նախագիծը՝ որպես դասավանդողի ինքնակատարելագործման ուղի-Աշոտ Տիգրանյան
Լրացուցիչ։ Ծանոթանալ։
Սովորող-սովորեցնող աշխատանքի մեկ օրինակ
Առաջադրում են խնդիրներ սովորղները, ներկայացնում են լուծումները սովորեցնելով ընկերներին։
Լրացուցիչ։ Ծանոթանալ։
Սովորող-սովորեցնող աշխատանքի մեկ օրինակ
Առաջադրում են խնդիրներ սովորղները, ներկայացնում են լուծումները սովորեցնելով ընկերներին։
Ներկայացնում եմ նոյեմբերյան մաթեմատիկական ֆլեշմոբի լուծումները:
Комментариев нет:
Отправить комментарий