понедельник, 18 сентября 2023 г.

Գնահատում

 Առաջին պարապմունք․ 3 ժամ 

Ծանոթանում ենք նորմատիվ փաստաթղթերում սովորողի ուսումնառության արդյունքների գնահատմանը վերաբերող հատվածներին․ 

  • հանրակրթության մասին ՀՀ օրենք, հոդված 18 1,2 կետերմ հոդված 27, կետ 7։
  • հանրակրթության պետական չափորոշիչ, VI, IX բաժիններ

Գործնական աշխատանք հենվելով սեփական փորձի վրա  պատասխանեք հարցերին

  • ե՞րբ են գնահատում

Գնահատում են սովորողի առաջընթացը նշելու համար։

  • ո՞վ է գնահատում

Գնահատում է ուսուցիչը սովորողին,սովորողը ուսուցչին,սովորողը ինքն իրեն,ծնողը իր երեխայի ուսուցչին։

  • ի՞նչն են գնահատում

Տնային և դասարանական աշխատանքները,ինքնաստուգումները,նախագծային աշխատանքները։

  • ինչպե՞ս են գնահատում

Գնահատում են օբեկտիվ,փաստարկված։

Երկրորդ պարապմունք 3 ժամ

Պատասխանեք «Ինչո՞ւ գնահատել» հարցին։

Պետք է գնահատել սովորողին խրախուսելու,առաջընթացը նշելու,մրցակցային մթնոլորտ ստեղծելու,ոգևորելու համար։

Փորձեք մեկնաբանել «գնահատումը, որպես սովորողի խրախուսման և շարունակական զարգացումն ապահովող միջոց» արտահայտությունը:

Որքան խրախուսում ենք սովորողներին,այնքան ոգևորվում են և ավելի շատ են սկսում աշխատել։Անընդհատ աշխատելու արդյունքում կարելի է ապահովել շարունակական զարգացում։

Փորձեք ձևակերպել գնահատման գործընթացի գործառույթներ։

Գնահատման հիմնական գործառույթներ են` սովորողի ուսումնական գործունեության և առաջադիմության գնահատումը, ինքնակրթության և ինքնագնահատման, կրթական մի աստիճանից մյուսին անցման հնարավորության ապահովումը, կրթության շարունակականության խրախուսումը, սովորողին ներկայացվող պահանջների կատարման, ուսումնական նյութի յուրացման աստիճանի բացահայտումը, դպրոցի գործունեության արդյունավետության բացահայտումը, ուսուցիչ-սովորող համագործակցային հարաբերությունների զարգացումը, սովորողի հետ տարվող անհատական աշխատանքի բովանդակության և ծավալի ճշգրտումը, սովորողի անձնային որակների ձևավորման և վարքագծի բացահայտմանը նպաստելը, ինքնաճանաչողության ապահովումը, մանկավարժների վերապատրաստման և մասնագիտական աճի ապահովումը, չափորոշիչների, առարկայական ծրագրերի, դասագրքերի և ուսումնական այլ նյութերի, ուսուցման մեթոդների կատարելագործման հիմքերի ապահովումը, հանրակրթության բարեփոխման ուղղությունների հստակեցումը, բովանդակության արդիականացումն ու կրթական համակարգի համապատասխանեցումը միջազգայնորեն ընդունված չափանիշներին, սովորողի ուսումնական գործունեության արդյունքների որակավորումը, դպրոցի հանդեպ ծնողների, համայնքի, հանրության վստահության ձևավորումն ու ամրապնդումը:

Փորձեք ձևակերպել գնահատման գործընթացի սկզբունքներ։

Արդարություն, հուսալիություն, հավաստիություն, անկողմնակալ, օբյեկտիվ, հիմնավորված, համակողմանի, թափանցիկություն, հրապարակային-տեսանելի բոլորի համար:

Երրորդ պարապմունք 3ժամ

«38. Հանրակրթական ուսումնական հաստատությունում ընթացիկ գնահատումն իրականացվում է քանակական (միավորային) և ձևավորող (ուսուցանող) ձևերով՝ դպրոցի մանկավարժական խորհրդի կողմից հաստատված կարգով։» Հանրակրթության պետական չափորոշիչ, բաժին IX։

Համացանցից գտեք գնահատման յուրաքանչյուր ձևի նկարագրությունը և առանձնահատկությունները։

Հանրակրթական ուսումնական հաստատություններում ընթացիկ գնահատումն իրականացվում է քանակական (միավորային) և ձևավորող (ուսուցանող) ձևերով: Քանակական (միավորային) գնահատման համար կիրառվում է 10 միավորային սանդղակ: Քանակական գնահատումը սկսվում է 1 միավորից, չունի անբավարար սանդղակ և ցույց է տալիս աշակերտի ուսումնական հաջողությունները։

Ձևավորող գնահատման նպատակը ուսումնական գործընթացում ուսուցիչների և սովորողների գործունեության ճշգրտումն ու շտկումն է՝ հիմնվելով ուսումնառության ընթացիկ արդյունքների վրա: Գործունեության շտկումը ենթադրում է ուսուցչի և սովորողների առջև դրված ուսումնական խնդիրների համատեղ լուծում՝ արդյունքները բարելավելու նպատակով:

Առանց հայտորոշման ուսուցիչները չեն կարող անհրաժեշտ մակարդակով կիրառել ձևավորող գնահատումը, իսկ ձևավորող գնահատման որակն իր հերթին ազդում է միավորային գնահատման արդյունքների վրա: Պահպանելով գնահատման իրականացման հետևողականությունը՝ կարելի է հասնել ուսումնառության արդյունքների բարձր մակարդակի:

Ձևավորող գնահատումը ուսուցչի կողմից գնահատման 5 բաղադրիչների պլանավորված և պարբերական օգտագործումն է ամենօրյա աշխատանքում:

·       Ուսուցչի կողմից արդյունավետ հետադարձ կապի ապահովում:

· Սովորողների ակտիվ մասնակցություն սեփական ուսումնառության գործընթացին:

·  Ուսուցման գործընթացի ճշգրտում և շտկում՝ հաշվի առնելով գնահատման արդյունքները:

· Գնահատման՝ սովորողների մոտիվացիայի և ինքնագնահատականի վրա խորքային ազդեցության գիտակցում, որն իր հերթին կարևոր ազդեցություն ունի ուսուցման արդյունավետության վրա:

·    Սովորողների կողմից իրենց գիտելիքները ինքնուրույն գնահատելու ունակության ձևավորում: 

Ըստ հանրակրթական պետական չափորոշչի` հանրակրթական ուսումնական հաստատությունները կարող են կիրառել գնահատման այլ համակարգ, որը համապատասխանեցվում է 10 միավորային սանդղակին։ Ձևավորող (ուսուցանող) գնահատման մեթոդներն ու ձևաչափն ընտրում է հանրակրթական ուսումնական հաստատությունը։ Այլընտրանքային ծրագրեր իրականացնելու դեպքում կարող է գործել գնահատման այլ կարգ:

«13. Չափորոշչով սահմանվում են հանրակրթության հիմնական ծրագրերի բովանդակության հետևյալ բաղադրիչները՝

1) գիտելիք.

2) հմտություն.

3) դիրքորոշում.

4) արժեքային բաղադրիչ:

Հանրակրթության պետական չափորոշիչ, բաժին VI 

Այս բաղադրիչներից ո՞րը ի՞նչ ձևով կգնահատեք։ Բերեք օրինակներ։

Գիտելիքը և հմտությունը գնահատում եմ քանակական գնահատականով (1-10 բալային համակարգում)։Օրինակ` գիտելիքը գնահատում եմ դասարանական,տնային աշխատանքներով և ինքնաստուգումներով,իսկ հմտությունները գործնականում խնդիրներ լուծելու կարողությամբ։

Դիրքորոշում և արժեքային բաղադրիչները գնահատվում է ձևավորող գնահատականով։

Ձեր դասավանդած առարկայում ի՞նչ կընդգրկեք «դիրքորոշում» և «արժեքային» բաղադրիչներում։

Ես դասավանդում եմ մաթեմատիկա։Մաթեմատիկա առարկան իմ կարծիքով սովորեցնում է համբերատարություն,աշխատասիրություն,դժվարություններ հաղթահարելու կարողություն,համագործակցություն,իրավիճակները ճանաչելու կարողություն և այլն։

Չորրորդ պարապմունք 2ժամ

«39. Քանակական (միավորային) գնահատման համար կիրառվում է 10 միավորային սանդղակ: 10 միավորային սանդղակում որևէ թիվ չի հանդիսանում անբավարար գնահատական, և յուրաքանչյուր նիշ նկարագրում է աշակերտի հաջողության որևէ մակարդակ: Քանակական գնահատումը ցույց է տալիս աշակերտի ուսումնական հաջողությունները, սկսվում 1 միավորից և չունի անբավարար սանդղակ։» Հանրակրթության պետական չաթորոշիչ, բաժին IX։

Ո՞րն է նորությունը, փորձեք մեկնաբանել։

Նորություն է այն,որ ոչ մի գնահատական չի հանդիսանում անբավարար գնահատական։Այս դեպքում հարց է առաջանում. ի՞նչպես վարվել ոչինչ չանող սովորողին գնահատելու համար։

«44. 1-4-րդ դասարաններում և 5-րդ դասարանի առաջին կիսամյակում միավորային գնահատում չի իրականացվում: Ընթացիկ գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով, իսկ, որպես տարեկան ամփոփիչ գնահատական, կազմվում է յուրաքանչյուր սովորողի ուսումնական առաջադիմության բնութագիրը՝ համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի»: Հանրակրթության պետական չափորոշիչ, բաժին IX։

Համարեք, որ ընդգրկված եք 4-րդ դասարանցու ուսումնական առաջադիմության բնութագիրը ստեղծող խմբում։ Ի՞նչ կընդգրկեիք այդ բնութագրում։

Սովորողը պետք է կարողանա.
Տիրապետել բանավոր և գրավոր խոսքին:

Ունենա իրադրություններում վերաբերմունք արտահայտելու կարողություն:

Խնդիրները հասկանալու,լուծումներ փնտրելու,գտնելու կարողություն:

Սովորածը վերլուծելու ունակություն:

Հինգերորդ պարապմունք 2 ժամ

Ուսումնական նախագծի կառուցվածքը, բաղադրիչները, կարող եք օգտվել համացանցից, գրականությունից։

Նախագծային ուսուցումը մանկավարժական մեթոդ է, մոտեցում, որը լայն է, հնարավորություններն ու արդյունքները չսպառած, անընդհատ նոր փորձարկումներով զարգացող: Սովորող-դասավանդողի, կյանքի-կրթության, համագործակցություն, ձևի-բովանդակության համաձայնեցում, կրթության անհատականացում, արդյունքների անընդհատ ներկայացում-հանրայնացում. այս բոլոր տարրերը տարբեր ձևաչափերով ու չափաբաժիններով՝ նպատակի, խնդիրների հետ կապված տարբերություններով, ապահովում է նախագծային ուսուցումը:

Ուսումնական նախագծի կառուցվածքը.

Պետք է նշվի նախագծի վերնագիրը,կրթական հաստատության անվանումը,ժամանակահատվածը,մասնակիցների կազմը,նկարագրությունը,նախապատրաստական աշխատանքները,ընթացքը,նպատակը,վերջնարդյունքները:

Ուսումնական նախագծի իրականացման վերջում ի՞նչը և ինչպե՞ս կարելի է գնահատել։

Կարելի է գնահատաել ուսումնական աշխատանքի ընթացքը և վերջնարդյունքը:Նախագծային աշխատանքի գնահատականը կարելի է գումարել քանակական գնահատակին:

Վեցերորդ պարապմունք 2ժամ

Սովորողի ուսումնական բլոգը որպես սովորողի ուսումնական գործունեության արդյունքների գնահատման գործիք, ուսումնական բլոգին ներկայացվող պահանջներ, ծանոթացում ներկայացում։ Համապատասխանությունը գնահատման ձևակերպած սկզբունքներին։

Տեղեկություններ

  • անուն-ազգանուն (հայատառ)
  • ուսումնական  հաստատությունը
  • դասարանը

Բլոգի արտաքին հղումներ

  • կրթահամալիրի կայքը
  • հղում կրթական ծրագրի ենթակայքին
  • հղում դասավանդողների բլոգներին
  • հղում դասընկերների բլոգներին

Բլոգավարություն

  • ունի արխիվ
  • նյութերի հրապարակման օր ամիս, թիվ

Բլոգի բովանդակությունը

  1. Սովորողի անհատական ուսումնական պլան (այստեղից հղում դասացուցակին, ժամատախտակին) գործունեության փաթեթ
  2. Առարկայական բաժիններ
    առաջադրանքներ
    ստուգատեսներ
    ֆլեշմոբներ
  3. Ընտրությամբ գործունեությունը
  4. Լրացուցիչ կրթությունը
  5. «Իմ գրադարանը»՝ օգտագործվող դասագրքեր, ուսումնական նյութեր
  6. Ուսումնական նախագծեր
    դպրոցական, դասարանային, այլ խմբով նախագծեր
    ընտանեկան նախագծեր
    հեռավար, առցանց ուսուցման նախագծեր
    ուսումնական ճամփորդություններ
    ինքնակրթություն
  7. Այլ (առօրյա, նախասիրություններ)

Комментариев нет:

Отправить комментарий

Դասավանդողի բլոգ