понедельник, 18 сентября 2023 г.

Դիրքորոշում և արժեք

 Վերապատրաստող մասնագետ՝ Մարիետ Սիմոնյան

Հանդիպման վայրը՝ Ավագ դպրոցի ընթերցասրահ, պարապմունքի տևողությունը՝ 2 ժամ, հանդիպման ժամը՝ 15։00-17։00

Առաջին պարապմունք

Ժողովրդավարական մշակույթի կարողունակությունների «դիրքորոշում» և «արժեք» բաղադրիչները։

Արժեքներ՝ ժողովրդավարություն, օրենքի և իրավունքի գերակայություն, արդարությունը: Կարդացեք «Կարողունակությունների կողմնորոշիչ շրջանակ ժողովրդական մշակույթի համար» փաստաթղթի 1-7-րդ գլուխները:

Երկրորդ պարապմունք՝ տեքստային մշակում։

Օգտվելով «Կարողունակությունների կողմնորոշիչ շրջանակ ժողովրդական մշակույթի համար» փաստաթղթից՝ շարադրեք՝ ինչպե՞ս եք հասկանում ներքոնշյալ արտահայտությունները և գրե´ք Ձեր հիմնավորված վերաբերմունքը դրանց մասին:

Քաղաքացիական դիրքորոշում

Քաղաքացիական դիրքորոշումը ներառում է՝
1. համայնքին պատկանելու և համայնքի հետ նույնականացվելու զգացում.
2. համայնքի մյուս անդամների ուշադրություն, ըստ այդ անձանց
միջև փոխկապակցվածության և այդ անձանց վրա՝ սեփական գործողությունների ներգործության.
3. hամայնքի այլ անձանց հետ համերաշխության զգացում, այդ թվում նրանց հետ համագործակցելու և աշխատելու պատրաստակամություն
4. համայնքի հարցերի և խնդիրների նկատմամբ հետաքրքրվածություն և ուշադրություն.
5. քաղաքացիական պարտքի զգացում, համայնքային կյանքին ակտիվորեն աջակցելու պատրաստակամություն,
6. ուժերի ներածին չափով հանձն առնել համայնքի ներսում զբաղեցրած պաշտոններին կամ դերերին կցված գործառույթների, պարտականությունների կամ պարտավորությունների կատարում.
7. համայնքի ներսում այլ անձանց նկատմամբ հաշվետվողականության և սեփական որոշումների և գործողությունների համար պատասխանատվություն կրելու զգացում։

Ժողովրդավարական տարբեր հարցերի մասին հստակ դիրքորոշում

Մեր կրթության համակարգերն ու ուսումնական հաստատությունները պետք է երիտասարդներին պատրաստեն՝ դառնալու ակտիվ, հաղորդակից և պատասխանատու անհատներ. ավելի քիչը չի գոհացնի բազմամասն, բազմամշակույթ և արագ զարգացող հասարակություններին, ուր մենք ապրում ենք։

Ժողովրդավարական մշակույթ, ժողովրդավարություն

Սա նշանակում է հետևել, որ սովորողներն իմանան և հասկանան իրենց առջև ծառացած մարտահրավերները և իրենց որոշումների հետևանքները, թե ինչ են իրենք ի վիճակի անել և ինչ չպետք է անեն։ Այս ամենի համար նրանց անհրաժեշտ է ոչ միայն գիտելիք, այլ նաև համապատասխան կարողունակություններ (կոմպետենցիաներ):

Մարդկային արժանապատվություն և մարդու իրավունքներ

Արժեքների այս շարքը ներառում է՝
1. գիտակցում, որ բոլոր մարդկանց բնորոշ է ընդհանուր մարդասիրությունը և հավասար արժանապատվությունը՝ անկախ նրանց մշակութային պատկանելությունից, կարգավիճակից, ունակություններից կամ հանգամանքներից.
2. գիտակցում, որ մարդու իրավունքները համամարդկային, անօտարելի և անբաժանելի են.
3. գիտակցում, որ մարդու իրավունքները պետք է միշտ խթանել, հարգել ու պաշտպանել.
4. գիտակցում, որ հիմնարար ազատությունները միշտ պետք է պաշտպանված լինեն, քանի դեռ դրանք չեն ստորադասում կամ խախտում այլոց մարդու իրավունքները.
5. գիտակցում, որ մարդու իրավունքները հիմք են ծառայում որպես հասարակության հավասար անդամներ միասին ապրելու, ինչպես նաև աշխարհում ազատության, արդարության և խաղաղության համար։

Մշակութային բազմազանություն

Մշակութային բազմազանությունը միշտ էլ պետք է արժևորվի, քանի դեռ այն չի խախտում մյուսների մարդու իրավունքներն և ազատությունները։ Արժեքների այս երկրորդ խումբը, ներառում է՝
1. գիտակցում, որ մշակութային բազմազանությունն ու բազմակարծությունը, աշխարհայացքներն ու գործելակերպերը մեծ արժեք են հասարակության համար և զարգացման հնարավորություն են ընձեռում հասարակության
բոլոր անդամներին.
2. գիտակցում, որ բոլոր մարդիկ ունեն տարբեր լինելու և սեփական տեսակետները, դիրքորոշումները, համոզմունքներն ու կարծիքներն ընտրելու իրավունք
3. գիտակցում, որ մարդիկ պետք է միշտ հարգեն մյուսների տեսակետները, դիրքորոշումները, համոզմունքներն ու կարծիքները, եթե դրանք ուղղված չեն մյուսների մարդու իրավունքների և ազատությունների ստորադասմանը.
4. գիտակցում, որ մարդիկ միշտ պետք է հարգեն այլոց կենսակերպն ու գործելակերպերը, եթե դրանք չեն ստորադասում կամ խախտում մյուսների իրավունքները և ազատությունները.
5. գիտակցում, որ մարդիկ պետք է լսեն և մասնակցեն իրենցից տարբեր ընկալվող մարդկանց հետ երկխոսությանը։

Իրավունքի գերակայություն

Նպաստել իրավունքի գերակայությանը և բոլոր քաղաքացիների նկատմամբ հավասար և անկողմնակալ վերաբերմունքին՝ օրենքի շրջանակներում, որպես արդարադատության ապահովման միջոց։

Օրենքի գերակայություն, արդարադատություն,

Մարդու իրավունքների տեսանկյունից դիմացինի՝  համոզմունքների ազատության իրավունքը
միշտ պետք է հարգել, սակայն հարգանքը չի կարող համահունչ լինել համոզմունքների
այնպիսի բովանդակության հետ, որով փորձ է արվում ստորադասել կամ խախտել մյուսների
արժանապատվությունը, մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները։

Հավասարություն, արդարություն

Բոլոր քաղաքացիները պարտադիր պետք է հնարավորություն ունենան հավասար կերպով մասնակցելու հասարակությունը կարգավորող օրենքների սահմանման և ստեղծման ընթացակարգերին,
ժողովրդավարական գործընթացներին, սակայն նաև պետք է ապահովել արդարացի և
հավասար վերաբերմունք բոլոր տեսակի փոքրամասնությունների նկատմամբ, սոցիալական արդարությունը, անկողմնակալությունը և հավասարությունը պետք է աշխատի հասարակության բոլոր մակարդակներում, իսկ իրավունքի գերակայությունը պետք է գերիշխի այնպես, որ հասարակության յուրաքանչյուր անդամ արժանանա ազնիվ, արդար, անկողմնակալ և հավասար վերաբերմունքի՝ բոլորի կողմից ընդունված օրենքներին համապատասխան։

գործընթացներում հավասար հնարավորությունների ընձեռման
նշանակությունը, այդ թվում՝ կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների և իրավունքների մասով.

41) ցուցաբերի հանդուրժողականություն, ապրումակցում և մարդասիրություն.

42) դրսևորի մշակութային ընկալման և արժևորման կարողություններ, արվեստի որոշ տեսակներում
ստեղծագործական աշխատանքներ կատարելու ունակություններ և հմտություններ։

Պարապմումք 4

Կարդացե´ք հետևյալ հոդվածները և համառոտ շարադրեք ձեր վերաբերմունքը հոդվածներում արտահայտված մոտեցումների նկատմամբ:

Համաձայն եմ հոդվածագրի հետ,որ պետք է սովորողների հետ լինել առանց ձևականությունների։Հոդվածը կարդալիս հիշեցի իմ անցած տարվա օրինակը,երբ Վարազդատը ով չէր փայլում առաջադիմությամբ և վարքով,բայց ապրումակցային մանկավարժության շնորհիվ ամբողջ ակտիվությունը փոխարինվեց դա

Պարապմունք 5

Շարադրեք «Դիրքորոշում և արժեք» թեմային համապատասխան Ձեր մանկավարժական գործունեությունը՝ ձեր փորձի նկարագրությամբ:

Ելնելով մանկավարժական իմ փորձից,կարող եմ ասել,որ իմ ամենամեծ ձեռքբերումը սովորողների հետ ոչ պաշտոնական և ոչ ձևական շփման հաստատումն է։Սովորողին հետաքրքիր է,երբ խոսում եմ իր հետաքրքրությունների շրջանակում։Ոգևորվում են պատմելով իրենց հաջողությունների մասին։Պահելով դասարանում մարդկայինը,ցուցաբերելով բարձր որակներ,ուսուցիչը պետք է սեփական օրինակով առաջնորդի իր սովորողներին։

Комментариев нет:

Отправить комментарий

Դասավանդողի բլոգ